Բաժիններ՝

Պլատինին ազատ է արձակվել

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին արդեն ազատության մեջ է:

Համաշխարհային մամուլը նախօրեին գրել էր, որ Պլատինիին ձերբակալվել է: Ֆրանսիացին մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է Ֆրանսիայի հակակոռուպցիոն մարմնում և ազատ է արձակվել:

Պլատինիին ձերբակալվել էր 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու ծրագրի մեջ կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով: Քաթարն իրավունք ստացավ Մունդիալ-2022 անցկացնել իր երկրում 2010 թվականին, երբ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահն էր:

Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2007 թվականից ու այդ պաշտոնին մնաց մինչև 2015 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս