Դատավոր Արմեն Դանիելյանը կրկին մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Ռ.Քոչարյանի փաստաբանական խումբը կրկին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին։

Ինքնաբացարկի միջնորդությունը պաշտպանական կողմը բացատրեց այն հանգամանքով, որ դատավորը թույլ չի տվել Հայկ Ալումյանին արտահայտվել, հնչեցրել է վիրավորական արտահայտություններ և անհարկի հաճախ ընդհատել է պաշտպանական կողմին։

Սակայն այս անգամ էլ դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս