Մատան մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մատան, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Ըստ Sky Sports-ի տեղեկությունների՝ նոր պայմանագրի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» և 31-ամյա խաղացողի բանակցությունները դրական ավարտ են ունեցել: Ֆուտբոլիստը, հաղորդվում է, որ ակումբում մնալու որոշում կկայացնի:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հունվարին իսպանացին բանակցություններ էր վարում «Բարսելոնայի» հետ:
Մատան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից», 2014 թվականին: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անցկացրած 22 հանդիպումներում Մատան դարձել է 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը