Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրդեհի պատասխանատու ընկերությունը 1 մլրդ դոլար տուգանք կվճարի. AP

Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) էներգետիկական ընկերությունը, որը պատասխանատու է ճանաչվել Կալիֆոռնիայի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, 1 միլիարդ դոլարի չափով տուգանք կվճարի: Այս մասին հայտնել է Associated Press–ը (AP):

Գործակալության տվյալներով՝ տուգանքի գումարի շուրջը համաձայնությունն ընկերությունը ձեռք է բերել 14 տեղական բնակավայրերի իշխանությունների ներկայացուցիչների հետ: AP-ի տվյալներով՝ միջոցները կուղղորդվեն «հարկատուների ֆինանսական կորուստների մարմանը»:

Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկած հրդեհի հետեւանքով, որն սկսվել էր 2018 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն 85 մարդ: Կրակը ոչնչացրել է ավելի քան 14 հազար տուն, 520-ից ավելի առեւտրային շենք եւ 4 հազարից ավելի այլ կառույցներ: CAL FIRE-ի տվյալների համաձայն՝ այրված տարածքի մակերեսը կազմել է ավելի քան 620 քառակուսի կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս