«Եթե ես որևէ մեկին վիրավորել եմ այն 20 կամ 30 տարվա ընթացքում, ապա ներողություն եմ խնդրում պատճառած վիրավորանքների հեսար». Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում կարող էին վիրավորել այն խիստ արտահայտությունները, որոնք ինքն արել է րագրողի եւ քաղաքական գործչի իր երկարատեւ կարիերայի ընթացքում:
Ջոնսոնը ներողություն է խնդրել BBC-ի առաջին հեռուստաալիքի եթերում, որը հունիսի 18-ին ցուցադրել է Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար հավակնորդների բանավեճերը, առաջնորդ, որը պետք է փոխարինի Թերեզա Մեյին որպես կառավորության ղեկավար։
«Եթե ես որեւէ մեկին վիրավորել եմ այն 20 կամ 30 տարվա ընթացքում, ապա ներողություն եմ խնդրում պատճառած վիրավորանքների հեսար»,- ասել նա՝ պատասխանելով բրիտանական հասարակության մեջ իսլամատեցության եւ մահմեդականների մասին քաղաքական գործիչների անզգույշ արտահայտությունների հետեւանքների վերաբերյալ հարցին:
Հունիսի 18-ին Ջոնսոնը մեծացրել է առավելությունը վարչապետական աթոռի համար մյուս հավակնորդների նկատմամբ՝ ներկուսակցական քվեարկության ընացքում կանխավ ապահովելով 313 պատգամավորներից 126-ի պաշտպանությունը: Ֆորին օֆիսի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը, որը աջակցության մակարդակով երկրորդ տեղն է զբաղեցրել Բորիս Ջոնսոնից հետո, ստացել է 46 քվե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: