Դատավոր Արմեն Դանիելյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջև վեճ ծագեց. դատական նիստն ընդմիջվեց

Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավոր  Արմեն Դանիելյանի և ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջև դատական նիստի ընթացքում վեճ ծագեց: Վիճաբանությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ  Հայկ Ալումյանը առարկեց դատավորի գործողությունների դեմ և ցանկություն հայտնեց ներկայացնել այդ առարկությունը, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց՝ նշելով, որ տվյալ պահին այդ փուլը չի:

Դատավորը հորդորեց Ալումյանին նստել, սակայն վերջինս պնդեց, որ ցանկանում է առարկություններ ներկայացնել:

Դատարանը, նկատի ունենալով, որ Ալումյանը նախագահող դատավորի հետ զուգահեռ խոսում է և թույլ չի տալիս դատական նիստը վարել՝ 10 րոպեով ընդմիջում հայտարարեց` կրքերը հանդարտեցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս