Բաժիններ՝

«Ոչ ոք Նեյմարին չի խնդրել պայմանագիր ստորագրել». ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հեյլիֆին խոսել է հարձակվող Նեյմարի շուրջ պտտվող խոսակցությունների մասին:

«Ես ուզում եմ տեսնել այս թիմում խաղացողների, ովքեր պատրաստ են ամեն ինչ տալ ակումբի համար, պաշտպանել այս շապիկի պատիվը և աջակցել այս ակումբի նախագծին:

Նրանց հետ, ովքեր չեն ցանկանում դա անել կամ չեն հասկանում դրա նպատակը, մենք հանդիպում ենք և շփվում: Կան պայմանագրեր, որոնք պետք է հարգվեն, բայց մեր գերակայությունն այժմ տրվում է մեր նախագծին:

Ոչ ոք Նեյմարին չի խնդրել պայմանագիր ստորագրել: Ոչ ոք չի ստիպել նրան անել դա: Նա եկել է ՊՍԺ՝ լավ հասկանալով ամեն բան, ինչի համար նա անում է դա»,- ասել է ֆրանսիական ակումբի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 27-ամյա բրազիլացուն վաճառել: Նեյմարը տեղափոխվել էր ֆրանսիական ակումբ 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս