Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր գործողություններով պատերազմ է հրահրում Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ

 Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները արդեն երկար ժամանակ ուղղված են պատերազմ հրահրելուն: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 18-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք երկար ժամանակի ընթացքում տեսնում ենք քաղաքական, հոգեբանական, տնտեսական եւ ռազմական ճնշումն ուժեղացնելու ԱՄՆ-ի չդադարող փորձերը: Նման գործողությունները, կարծում եմ, բավականին սադրիչ են: Դրանք այլ կերպ չեն կարող գնահատվել, քան պատերազմ հրահրելու միտումնավոր քաղաքականություն»,-ասել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) շատ բանով կախված է նրանից, թե ինչ գիծ կբռնեն գործարքի եվրոպական մասնակիցները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան):

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, թե Մոսկվան ակնկալում է Իրանի հանձնառությունը միջուկային ծրագրին: Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Իրանը կպահպանի հավատարմությունն իր միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին:

«Մենք առաջվա պես ելնում են այն բանից, որ Իրանը մնում է միջուկային գործարքի շրջանակում եւ կպահպանի հավատարմությունն իր պարտավորություններին»,- հայտարարել է նա լրագրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս