Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զորավարժությունների ժամանակ արձակված արկի՝ Գյանջայի տներից մեկի վրա ընկնելու մասին տեղեկությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա:
Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Minval գործակալությունը:
Նախարար Զաքիր Հասանովը պարզաբանել է, որ արկն արձակվել է Գյանջայի մոտակայքում գտնվող Սեյֆալիի հրաձգարանից:
«Տանկերն ուսումնական արկեր են օգտագործել, մակետներն ուղղված են եղել դեպի սարերը: Արկն ընկել է ժայռի վրա և անդրադարձել: Հենց տեղեկացանք այդ մասին, զորավարժությունները դադարեցնելու հրաման տվեցի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ հարցը կրկին կքննվի, իսկ քաղաքացուն հասցված վնասը կփոխատուցվի բանակի հաշվին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։