 
                        Այս կինը 23 տարի ապրել է մկրատը ստամոքսում
 
                                    1996թ. Վլադիկավկազի բնակչուհի Եզեթա Գոբեևան կիսարյան վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ բժիշկները հիվանդի օրգանիզմում վիրահատական մկրատ են թողել:
23 տարի շարունակ կինը տառապել է որովայնի ցավերից, և միայն վերջերս են հայտնաբերել նրա որովայնում գտնվող մկրատը, այն էլ՝ կոնք-ազդրային ռենտգեն հետազոտության ժամանակ: Այժմ նա պատրաստվում է վիրահատության, իսկ բուժհաստատությունում քննություն է նշանակվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        