«Չելսին» Լեմպարդին եռամյա պայմանագիր կառաջարկի
«Դերբիի» մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ է «Չելսի» վերադարձին, բայց արդեն՝ որպես գլխավոր մարզիչ:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, լոնդոնյան ակումբը Լեմպարդին եռամյա պայմանագիր է առաջարկել: Ավելի վաղ The Times-ը տեղեկացրել էր, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոստացել է Լեմպարդին, որ առաջիկա երկու տարիներին չի հեռացնի նրան:
Ֆրենկը հանդես է եկել «Չելսիի» կազմում 2001-2014թթ. և դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ 211 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը