Զելենսկին պատմել է, թե ինչ է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի եւ Ղրիմի հարցը։
«Կսկսենք այն բանից, որ Դոնբասը եւ Ղրիմն Ուկրաինա են»,- ասել Է Զելենսկին գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում: Ուկրաինայի պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ղրիմը շատ շուտով կվերադառնա Ուկրաինայի կազմ:
«Ես շատ եմ սիրում Ղրիմը: Ես այնտեղ եղել եմ շատ-շատ անգամ: Դա եզակի վայր է Ուկրաինայում՝ իր բնությամբ եւ պատմությամբ: Ինձ համար Ղրիմը միշտ եղել է եւ մնում է Ուկրաինայի բաղկացուցիչ մասը»,- ասել է Զելենսկին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, հունիսի 18-ին սպասվում է Զելենսկու հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բացի Մերկելից, Գերմանիայում Զելենսկուն կընդունի նաեւ երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: