 
                        Թրամփը NYT-ից պահանջել է բացահայտել ՌԴ-ի դեմ կիբեռգրոհների մասին հոդվածի աղբյուրները
 
                                    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջելէ, որ New York Times (NYT) թերթը հայտնել իր աղբյուրները Ռուսաստանի էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի հաճախացած գրոհների վերաբերյալ հոդվածից հետո։
«Ռուսաստանի էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի գրոհների սաստկացման վերաբերյալ New York Times-ի նյութը ստահոդ նորություններ են, եւ անկման մեջ գտնվող New York Times-ը գիտի այդ մասին: Նրանք պետք է անհապաղ բացահայտեն իրենց աղբյուրները, որոնք, եթե դրանք ընդհանրապես գոյություն ունեն, ինչին ես կասկածում եմ, կեղծ են»,- գրել է Թրամփն իր Twitter-ում:
Նա հավելել է, որ թերթը «պետք է լիովին հաշիվ տա», հաղորդել է «Ինտերֆաքս»
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        