Բաժիններ՝

Թրամփը խոստացել է հաջորդ շաբաթ միգրանտների զանգվածային արտաքսում սկսել

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կսկսվի միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր անօրինական օտարերկրացիների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինի ներթափանցել են Միացյալ Նահանգներ:

Նրանք կարտաքսվեն նույնքան արագ, որքան արագ եկել են»,- ասել է նա: Թրամփը նաեւ գովել է Մեքսիկայի որոշումը միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ եւ պատմել է երրորդ երկրների քաղաքացիների համար ապաստանի շուրջը համաձայնագիր ստորագրելու Գվատեմալայի պատրաստակամության մասին:

Ըստ գնահատումների՝ 12 միլիոն ներգաղթյալներ, գլխավորապես Մեքսիկայից եւ Կենտրոնական Ամերիկայից, Միացյալ Նահանգներում են գտնվում անօրինականորեն, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս