 
                        Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն
 
                                    ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 18-ին աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        