Պենտագոնն Օմանի ծոցում լցանավերի վրա Իրանի հարձակման նոր «ապացույցներ» է ներկայացրել
Պենտագոնը ներկայացրել է Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհին Իրանի մասնակից լինելու նոր «ապացույցներ»: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ուղղաթիռից արված լուսանկարները հրապարակել է Միացյալ Նահանգների զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը։
Հրապարակված կադրերում, պնդում են ամերիկացի զինվորականները, երեւում է, թե ինչպես են իրանական նավից մարդիկ, որը պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին, հանում չպայթած ականը Kokuka Courageous լցանավից:
Բացի դրանից, լուսանկարներում նկատելի է մեծ անցք լցանավի երեսվածքի վրա, որը, Վաշինգտոնի տվյալներով՝ հայտնվել է ականներից մեկի պայթելու հետեւանքով: Պենտագոնը պնդում է, որ այդ լուսանկարները հաստատում են Իրանի պատասխանատվությունը երկու լցանավերի վրա հարձակումների համար:
Ավելի վաղ ամերիկացի զինվորականները հրապարակել Էին տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, իրանցիները չպայթած ականը հանում են Kokuka Courageous լցանավից: