Հայկոն մեծ անակնկալ է մատուցելու երկրպագուներին

Սիրված երգիչ Հայկոն հեռուստաեթերում և շոու-բիզնեսային, այսպես կոչված` «տուսովկաներում» շատ քիչ է լինում: Պատճառը ոչ միայն այն է, որ Հայկոն առանձնապես չի սիրում նման հավաքների մասնակցել, այլև այն, որ նա միշտ զբաղված է լինում ստեղծագործական որևէ աշխատանքով: Նոյեմբերին նա անակնկալ կմատուցի իր երկրպագուներին:

168.am-ի հետ զրույցում Հայկոն պատմեց, որ նոյեմբերին ինքը հանդես կգա մեծ մենահամերգով: Համերգն անցկացվելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է:

Հայկոյի առաջիկա ծրագրերի և հայկական շոու-բիզնեսում տիրող իրավիճակի և որոշ խնդիրների մասին 168.am-ի հետ զրույցն ամբողջությամբ ընթերցողին կներկայացնենք առաջիկայում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031