Փորձեք ինքներդ և խորհուրդ տվեք ընկերներին. օրվա բաղադրատոմսը
Դդմիկից կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Դդմիկ – 1 հատ
2. Ձու – 1 հատ
3. Քերած պանիր – 50 գ
4. Սխտոր – 1 ատամիկ
5. Ալյուր – 1 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Դդմիկը լվանալ, կեղևազրկել և անցկացնել խոշոր քերիչով:
2. Ձուն հարել, ավելացնել դդմիկին, լավ խառնել:
3. Զանգվածի վրա լցնել քերած պանիրը և մանրացված սխտորը:
4. Ըստ ցանկության համեմել աղով և պղպեղով, ավելացնել ալյուրը, խառնել:
5. Կոտլետները տապակել բուսայուղով տապակի մեջ՝ մինչև ոսկեգունելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը