Instagram-ը օգտահաշիվների վերականգնման նոր եղանակ է թեստավորում. Engadget
Instagram-ը թեստավորում է հավելվածներում հաշվեգրանցումների վերականգնման նոր մեթոդ, որը, մի կողմից, պետք է դյուրացնի ընթացակարգը օգտատերերի համար, իսկ մյուս կողմից՝ դժվարացնի չարամիտների խնդիրը: Այդ մասին հայտնել է Engadget պորտալը:
Օգտահաշվից օգտվելը վերականգնելու դեպքում սոցցանցի օգտատերերին անհրաժեշտ կլինի նշել էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը, որոնց ուղարկվելու է վեցանիշ կոդը: Թվերի այդ կոմբինացիան կարելի չի լինի գործի ներմուծել այլ սարքից:
Ինչպես նշում է պորտալը, նոր մեթոդը երաշխավորում է, որ օգտատերերը կկարողանան հասանելիությունը վերականգնել նույնիսկ եթե կեղծարարները փոխել են անունը եւ շփման տվյալները: Եթե նոր համակարգը գործարկվի, ապա օգտատերերը կկարողանան հաշվեգրանցումը վերականգնել առանց Instagram-ի անվտանգության ծառայությանը դիմելու, գրում է Engadget-ը: Թե երբ նորացումը հասանելի կլինի օգտատերերի համար, առայժմ չի ճշտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: