Ֆրանսիայում Գոգենի առաջին գծանկարն 80.000 եվրոյով վաճառվել է աճուրդում
Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի (1848 – 1903) հայտնի գծանկարներից ամենավաղն Արտինյի դղյակում (Ֆրանսիայի Էնդրի եւ Լուարի դեպարտամենտ) կայացած աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով: Հունիսի 16-ին այդ մասին հայտել է Agence France-Presse-ը (AFP)։
Գործակալության տվյալներով՝ «Շվեյցարական շալե Լուարի ափին» նկարի գնորդը ֆրանսիացի մի գործարար է, որը բնակվում է Շվեյցարիայում: Նրա անունը չեն հայտնում: Նշվում է, որ նա աճուրդին մասնակցել է հեռախոսով: Լոտի մեկնարկային գինը 50 հազար եվրո էր: 39,5 x 25 սանտիմետր ձեւաչափ ունեցող նկարում պատկերված է քառահարկ մեծ տուն՝ կանգնած, ինչպես բացատրում է մակագրությունը, Լուարի ափին Օռլեանում: Նկարի վրա նշված է դրա ստեղծման ամսաթիվ-տարեթիվը՝ 1865 թվականի հուլիսի 2: Կտավի ստեղծման պահին Գոգենը եղել է 17 տարեկան: Ներկայում դա գեղանկարչության ապագա վարպետի ամենավաղ հայտնի ստեղծագործությունն է: