Անհանգստացնող վիճակագրություն. մեկ տարում 91 հայցադիմում ԶԼՄ-ների դեմ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անհանգստացնող վիճակագրություն. ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության եւ վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։
Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության եւ վիրավորանիքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»: