Միկրոավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած ուղևորներին
Օգոստոսի 7-ին, ժամը 16.00-ին, Տիգրան Մեծի պողոտայի «Այրարատ» կինոթատրոնի դիմաց թիվ 76 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է կանգառում կայանված մեկ այլ «ԳԱԶ-32213»-ի, ապա վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած 1954 թ. ծնված Գրետա Մամիկոնյանին և 1990 թ. ծնված Տաթևիկ Պանյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թիվ 76 երթուղու միկրոավտոբուսի վարորդը, մեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի, ապա նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության ՃՏՀ քննության բաժին է ներկայացել և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: