Ինչու է Արմեն Սարգսյանը ներկայացրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը. Պարզաբանում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը

Հունիսի 18-ին տեղի կունենա Սահմանադրական դատարանի անդամի համար թեկնածուի ներկայացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ հիշեցնելով, որ սա 4-րդ թեկնածուն է՝ Վահե Գրիգորյան, Էմիլ Բաբայան, Գոռ Հովհանիսյան, Արթուր Վաղարշյան:

Ըստ նրա՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնելու մասին իրենց հայտարարության մեջ ներկայացված են նաև դրդապատճառները.

«Հայտարարության մեջ հստակ նշված են դրդապատճառները, թե ինչու է Վահե Գրիգորյանը ներկայացվել: Հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որ կարող են հավակնել այդ պաշտոնին: Հետևաբար՝ եղած շրջանակից ներկայացվել է Վահե Գրիգորյանը»:

Թե ի՞նչ է նշանակում հայտարարությունում նշված ձևակերպումը՝ «քաղաքական շահարկումներից զերծ մնալ», Է.Տարասյանն ասաց, որ գնահատվել են մասնագիտական որակները, և ՀՀ նախագահն առաջնորդվել է համապետական շահով:

Անդրադառնալով հետգրությանը՝ Է.Տարասյանը հարցադրում արեց՝ դա նորմա՞լ է, որ մեկ տարի ՀՀ նախագահն այդ գործընթացի մեջ է, դա խնդի՞ր է, թե՞ ոչ, որ անվերջ տևի: ՀՀ նախագահի կողմից նշանակման մասին առաջարկի վերաբերյալ Տարասյանը նշեց, որ քննարկումներ կլինեն, կտեղեկացնեն:

Տեսանյութեր

Լրահոս