Բաժիններ՝

«Նրանք ունեն լավ մարզիչ, չգիտեմ՝ ինչ կլինի». Կլոպը՝ «Բավարիայում» աշխատելու մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է  «Բավարիայում» հնարավոր աշխատանքի մասին:

Ավելի վաղ «Բավարիայի» նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել էր.

«Ես ցանկանում եմ, որ Կլոպը գլխավորի «Բավարիան»: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»:

«Ինձ դուր է գալիս Ֆրանցը, իսկ ես էլ դուր եմ գալիս նրան: Սակայն «Լիվերպուլի»  հետ ես երկարաժամկետ պայմանագիր ունեմ:

Եթե ​​Ֆրանցն ասում է նման բան, իհարկե, դա ինձ երջանիկ է դարձնում: Դա ավելի լավ է, քան, եթե նա ասեր, որ Կլոպը ոչինչ անել չի կարողանում:

«Բավարիան» և «Բորուսիա Դորտմունդը» արդեն շատ լավ մարզիչներ ունեն: Նրանք ունեն լավ մարզիչ, չգիտեմ՝ ինչ կլինի: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հինգ տարի հետո: Գուցե կլինեն բոլորովին այլ մարզիչներ, ովքեր կաշխատեն նրանց հետ»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս