Բեքհեմը Սուարեսին առաջարկել է տեղափոխվել իր ակումբ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում:
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը պատրաստում է իր ակումբը 2020թ. MLS-ի մեկնարկին: Անգլիացին մտադիր է Մայամի հրավիրել աստղային ֆուտբոլիստներից: Նրանցից մեկը Լուիս Սուարեսն է:
Ըստ Catalunya Radio-ի տեղեկությունների, Բեքհեմը 32-ամյա ուրուգվայցուն արդեն առաջարկել է 4 տարվա պայմանագիր՝ շահավետ ֆինանսական պայմաններով: Եթե Սուարեսը համաձայնի տեղափոխվել Բեքհեմի ակումբ, ապա տրանսֆերը կիրականացվի 2020թ. ամռանը:
«Բարսելոնայի» կազմում Սուարեսն անցկացրել է 5 մրցաշրջան: Ակումբի հետ նա հաղթել է 13 տիտղոս, ներառյալ՝ Չեմպիոնների լիգան և 4 անգամ՝ Իսպանիայի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը