Բաժիններ՝

Քուշները վստահ չէ, որ պաղեստինցիներն ունակ են ինքնակառավարման առանց Իսրայելի

ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն անվստահություն է հայտնել առանց Իսրայելի մասնակցության ինքնակառավարում իրականացնելու պաղեստինցիների ունակության հարցում: «Հույս կա, որ ժամանակի ընթացքում նրանք կկարողանան կառավարելու ունակ դառնալ»,- պատասխանել է նա Axios պորտալում հրապարակված հարցազրույցում այն հարցին, թե պաղեստինցիները կկարողանան արդյոք ինքնակառավարում իրանկանացնել։

Ըստ որում Քուշները նշել է, որ պաղեստինցիներին «անհրաժեշտ են արդար դատական համակարգ… խոսքի ազատություն, ինքնարտահայտման ազատություն, բոլոր կրոնների նկատմամբ հանդուրժողականություն», նախքան Պաղեստինը «պիտանի կդառնա ներդրումների համար»:

Այն հարցին, թե պաղեստինցիները կարող են արդյոք ազատ լինել Իսրայելի կառավարական կամ ռազմական միջամտությունից, Քուշները պատասխանել է, որ «դա բարձր նշաձող է»:

«Եթե դուք պատշաճ պետական կառուցվածք եւ անվտանգության հարկ եղած համակարգ չունեք, երբ մարդիկ ապրում են ահաբեկման հանդեպ սարսափի մեջ, դա վնաս է հասցնում պաղեստինցիներին»,- ասել է նախագահի խորհրդականը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ը պլանավորում է մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման պլանը, որը հայտնի է որպես «դարի գործարք», ներկայացնել հունիսի 25-ին Բահրեյնում կայանալիք տնտեսական համաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս