Բաժիններ՝

Զելենսկին անհրաժեշտէ համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտության մասին՝ մինչեւ «վերադարձվեն բռնազավթված ուկրաինական բոլոր տարածքները»։

«Շնորհակալություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանն աջակցելու համար եւ հուսով եմ, որ այն կշարունակվի, քանի դեռ ուկրաինական տարածքներն ամբողջությամբ չեն վերադարձվել»,-ասել է Զելենսկին Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Մարգոտ Վալստրեմի եւ Յացեկ Չապուտովիչի հետ մայիսի 31-ին Կիեւում կայացած հանդիպմանը:

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում եւ ուկրաինացի գերիների ազատման հարցում Լեհաստանի եւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը նաեւ ասել է, որ կոռուպցիայի, աղքատության եւ տնտեսական լճացման դեմ պայքարը «երկրորդ ճակատն է Ուկրաինայի համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս