«Ծառերի սանիտարական էտ էինք անում ու ընդամենը ցույց էինք տալիս կատարվող աշխատանքը». Վիկտոր Մնացականյանը՝ Հայկ Սարգսյանի՝ Կասկադում սրճարան բացելու լուրի մասին
Այսօր համացանցում տարածվել էր Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարները Կասկադի հատվածում։
Գրված էր, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը սրճարան է բացում Կասկադում, այդ նպատակով էլ հանդիպել է Մնացականյանի հետ՝ հնարավոր տարբերակները տեղում քննարկելու համար։
168.am-ի հետ զրույցում Վիկտոր Մնացականյանն ասաց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում.
«Բացի պարոն Սարգսյանը, մի շարք պատգամավորների և ավագանու անդամների ենք այդ օրը հանդիպել՝ կանգնել-նայել են: Մենք ուղղակի աշխատանքներ էինք կատարում՝ Իսահակյան փողոցի մայթերի լայնացման հետ կապված, ծառերի սանիտարական էտ էինք անում ու ընդամենը ցույց էինք տալիս կատարվող աշխատանքը»»,- հայտնեց Վիկտոր Մնացականյանը։
Անի Կարապետյան