Բաժիններ՝

«Վերջին դատաստանի օրվա» ամերիկյան ինքնաթիռը ցուցադրել են ներսից

CNBC հեռուստաալիքը տեսագրությամբ ցուցադրել է E-4B Nightwatch ինքնաթիռի ինտերիերը: Ինքնաթիռն իրենից ներկայացնում է Boeing 747 հեռամայրուղային հանրանավի վերափոխված տարբերակը եւ օգտագործվում է որպես «Վերջին դատաստանի օրվա» մեքենա՝ պահուստային շարժական հրամանատարական կետ ի դեպս միջուկային պատերազմի: Ապարատը թռիչքի է պատրաստ օրական 24 ժամ շաբաթական յոթ օր, լրագրողներին պարզաբանել է անձնակազմի անդամը։

Օդանավի ֆյուզելաժի վերին մասում կան ավելի քան 60 արբանյակային ափսեներ եւ անտենաներ, որոնք ապահովում են դրա կապը նավերի, սուզանավերի, ռազմական ինքնաթիռների հետ մոլորակի ցանկացած կետում: Ինքնաթիռում կարող է տեղավորվել 112 մարդ: Այնտեղ կա 18 մահճակալ, վեց լողասենյակ, խոհանոց, կոնֆերենց-դահլիճ, աշխատանքային տարածք եւ առանձնասենյակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության համար: Ինքնաթիռի մնացած սարքավորանքի մանրամասները գաղտինացված են:

Նշվում է, որ E-4B Nightwatch-ում առաջավոր էլեկտրոնիկա չկա: Մշակողները ընտրությունը կատարել են հօգուտ «անալոգային համակարգերի», որոնք ավելի համապատասխան են համարել այն պայմաններում օգտագործելու համար, որոնք կառաջանան հիպոթետիկ միջուկային հակամարտությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս