Պորոշենկոն գլխավորեց «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է «Եվրոպական համերաշխություն» (նախքան վերանվանվելը՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք») կուսակցությունը՝ փոխարինելով Վիտալի Կլիչկոյին. համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության՝ մայիսի 31-ին կայացած համագումարում։
Պորոշենկոն ապրիլին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից: Պորոշենկոյի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններից առաջ փոխել է անվանումը եւ դարձել «Եվրոպական համերաշխություն»:
«Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար է ընտրվել Պյոտր Պորոշենկոն»,-քվեարկությունից հետո հայտարարել է համագումարը վարողը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: