ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ՌԴ առաջին փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հունիսի 6-ին կմասնակցեն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնել է Ռոսկոնգրեսի մամուլի ծառայությունը:
Բացի նրանցից, արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Հանդիպման մոդերատորը կդառնա NBC News-ի թղթակից Կիր Սիմոնսը:
Համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին ողջույնի խոսքով կդիմի Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի Պետերբուրգի էքսպոֆորումում հունիսի 6-8-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: