Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի պաշտոնյային մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ունի եւ Թրամփի բանակցությունների ձախողումից հետո. Chosun Ilbo

Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի՝ ԱՄՆ-ի գործերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլին մահապատժի են ենթարկել հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անհաջող բանակցություններից հետո: Այդ մասին հայտնել է  Chosun Ilbo հրատարակությունը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Չհոլի հետ մեկտեղ մահապատժի են ենթարկել արտաքին գործերի նախարարության եւս չորս աշխատակիցների: Պատժի պատճառ է դարձել այն, որ նրանք չեն կարողացել Միացյալ Նահանգների ղեկավարի հետ համաձայնության հասնել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովում:

Բացի դրանից, տաժանակրության են դատապարտել Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին տեղակալ Կիմ Են Չհոլին: 2019 թվականի փետրվարի 27 – 28-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը: Բանակցություններն ավարտվեցին նշանակված ժամանակից երկու ժամ շուտ: Դրանց արդյունքներով կողմերը կոնկրետ համաձայնությունների չեկան եւ համատեղ հայտարարություն չստորագրեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս