Բաժիններ՝

Գյուղնախարարի գործարանը դեղձը մթերում է 60 դրամով

Այս տարի դեղձի առատ բերք է սպասվում: Միրգն առատ կլինի հատկապես Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Արտաշատի և Այրումի գործարանների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի միրգը մթերվի: Գործարաններն, արդեն մի քանի օր է, սկսել են բերքի մթերումը: Այրումի գործարանում, մթերման ենթակա բերքն արդեն ընդունվում է 1 կիլոգրամը 60 դրամով»,- ասաց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Չնայած մթերող գործարանների հետ բերքը մթերելու պայմանավորվածություն կա, այնուամենայնիվ, Ռ. Մակարյանը մտավախություն հայտնեց, որ հնարավոր է՝ մրգի ամբողջական մթերում չհաջողվի իրականացնել:

Պատճառը դեղձի առատ բերքն է: Ըստ մեր զրուցակցի` դեղձի և այլ գյուղատնտեսական ապրանքների ամբողջական իրացման համար Գյուղնախարարությունը քայլեր է ձեռնարկում. «Մենք այսօր իրացման առումով քայլեր ենք ձեռնարկում քաղաքում երկրորդ տոնավաճառն ունենալու ուղղությամբ: Այս շաբաթ այն, հավանաբար, կգործի»:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում գյուղացիները բողոքում էին, որ Այրումի գործարանը պատկանում է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, այդ իսկ պատճառով գյուցացուց բերքը` դեղձը մթերում են շատ էժան գներով` 60 դրամով: Այս հարցին ի պատասխան ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց. «Վերամշակման գնում է այն մթերքը, որը ոչ արտահանման է ենթակա, ոչ էլ իրացվում է մեր տեղական շուկայում: Մթերվում է իրացմանը ոչ ենթակա բերքը: Մնացած գործարանները, որ գյուղնախարարինը չեն, ավելի բա՞րձր են մթերում: Գյուղնախարարը կապ չունի, նա ավելի շատ պատասխանատվություն է կրում բերքի իրացման համար: Այս տարի բերքի ծավալների շատ լինելու պատճառով առաջարկի և պահանջարկի խնդիրն այլ կլինի: Բնական է, որ գինը կընկնի: Շուկայում իրացվող բերքի գինն ավելի բարձր է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս