«Ասենք՝ հույս ունեմ կամ չունեմ, ի՞նչ է փոխում». ՍԴ անդամի թեկնածու
«Ասենք՝ հույս ունեմ կամ չունեմ, ի՞նչ է փոխում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ ի պատասխան հարցի, թե հույս ունի՞, որ պատգամավորներն իրեն կընտրեն։
Նա նշեց, որ ինքն է գնացել ու մրցույթին մասնակցել, ՀՀ նախագահն առաջարկություն չի արել։
«Իմ ելույթում կա, թե ինչու եմ որոշել առաջադրվել»,- ասաց Վաղարշյանը՝ խոստանալով հարցերին պատասխանել, երբ լրագրողները կկարդան իր ելույթը։