«Չեն բավարարում մարդկանց». Արարատ Միրզոյանը՝ ՍԴ անդամի ընտրության պասիվության մասին
«Ներկայացվում են թեկնածուներ, լինում է ելույթ, հարց ու պատասխան, եզրափակիչ ելույթ թեկնածուի, որից հետո պատգամավորները գալիս են և իրենց ստացած տպավորությունն արտահայտում են քվեարկության տեսքով՝ ինչպես և սահմանված է օրենսդրությամբ։ Ի՞նչն է պատճառը։ Պատճառը երևի այն է, որ չեն բավարարում մարդկանց»,- այսօր ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության ժամանակ լրագրողներին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ընտրությունների պասիվությունը։
Ըստ նրա՝ այս խորհրդարանում ՍԴ անդամի ընտրության երկրորդ դեպքն է, և օրինաչափություն տեսնելու անհրաժեշտություն չկա։
Հարցին՝ ինչպիսի՞ն է տպավորությունը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանից, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Շատ դրական»։