Զուրաբիշվիլին խոչընդոտներ չի տեսնում Վրաստանի՝ Եվրամիություն տանող ճանապարհին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն կարծիքին է, որ իր երկիրը դրական առաջընթաց ունի եվրաինտեգրացման ճանապարհին, դրանում նրան ոչինչ չի խանգարի:
«Եվրամիություն տանող ճանապարհին մեզ ոչինչ կանգնեցնի, ուստի մեզ հարկավոր են շատ ուղիներ, որոնք ավելի շատ Եվրոպա կներգրավեն Վրաստան եւ ցույց կտան՝ ինչ է իրենից ներկայացնում Վրաստանը:
Մշակութային երթուղիները շատ հետաքրքիր գործիք են մեզ զբոսաշրջիկներին, եվրոպացիներին ու ոչ միայն եվրոպացիներին ցույց տալու համար»,- ասել է Զուրաբիշվիլին «Մշակութային երթուղի՝ Վրաստան, Եվրոպա» միջոցառման ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: