Փաշինյանը հաստատել է ՔՊ ծրագիրը. վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է ընթանում. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հաստատվել վերջինիս կողմից:
Ինչպես հայտնի է՝ հունվարից երկու աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը:
Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Մեր տեղեկություններով՝ համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշխատանքը եւ ընդունել դրանք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: