«Այ հիմա բիզնեսով եմ զբաղվում». ՍԱՍ-ի Արտակը՝ նոր իշխանության հետ հարաբերությունների մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսամարտի 101-ամյակի տոնակատարությանը Ապարանում մասնակցում էր նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը:

Երբ մոտեցանք հարցազրույց խնդրելու, նա ասաց, որ տեսախցիկի առաջ չի ուզում խոսել. «Հազիվ պրծել եմ էդ ամեն ինչից, խոսելուց, ձեզանից»,- ժպիտով ասաց Սարգսյանը: Մեր հարցին, թե հիմա ինչով է զբաղվում, կրկին ժպիտով պատասխանեց. «Այ հիմա բիզնեսով, իմ համար հանգիստ բիզնեսով եմ զբաղվում»: ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ասաց, որ հիմա բիզնեսում դժվարությունների չի հանդիպում:

Ասում են՝ լավացրել եք հարաբերությունները նոր իշխանությունների հետ՝ դիտարկմանը պատասխանեց. «Ես միշտ էլ լավ եմ եղել նոր իշխանությունների հետ», ու ողջագուրվեց Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս