Քաղցր ռուլետ՝ լավաշով
Բաղադրիչներ
1. Հայկական լավաշ – 1 հատ
2. Եփած խտացրած կաթ – 1 բանկա
3. Կարագ – 100 գ
4. Ընկույզ – 130 գ
Պատրաստման եղանակը
1. Ընկույզը մանրացնել գրտնակով: Խտացրած կաթը, ընկույզը և կարագը խառնել:
2. Ստացված զանգվածը տարածել լավաշի վրա և ռուլետ ձևավորել: Մեկ ժամ տեղավորել սառնարանում, ինչից հետո կտրատել և մատուցել: Ցանկության դեպքում կարելի է չամիչ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը