Բաժիններ՝

«Բարսելոնան» կհրաժարվի՞ դը Լիգտի և Գրիզմանի տրանսֆերներից

«Այաքսի» պաշտպան Մատտիաս դը Լիգտի և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությունը կատալոնական ակումբ հարցականի տակ է:

Կատալոնական ակումբը սկսել է այլընտրանք փնտրել այն դեպքում, եթե հոլանդացու և  ֆրանսիացու գործարքները տեղի չունենան, հաղորդում է RAC1 ռադիոկայանի լրագրող Ժերար Ռոմերոն:

«Բարսելոնան» փնտրում է դե Լիգտի բնութագրերով պաշտպանի, քանի որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլոն պահանջում է մեծ միջնորդավճար, իսկ մյուս կողմից՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան» ավելի լավ գործարք են առաջարկել խաղացողի համար:

«El Mundo Deportivo»-ի լրագրող Մարսալ Լորենցի խոսքերով՝ «Բարսելոնան» գրեթե հրաժարվել է Լիգտի տրանսֆերը գնելու մտքից՝ համարելով նրա համար վճարվելիք գումարը շատ մեծ:

Գրիզմանի հետ կապված ևս կա նման խնդիր: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Գրիզմանի համար պահանջվող գումարը շատ մեծ է:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆրանսիացին հայտարարել է, որ հեռանում է «Ատլետիկոյից»: Հուլիսի 1-ից նրա հրաժարագինը կկազմի 200 միլիոն եվրոյի փոխարեն՝ 120 մլն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս