Բաժիններ՝

Huawei սմարթֆոնները կկորցնեն հիշողությունը

Չինական ընկերությունն այլևս չի կարողանա օգտագործել սարքերում microSD հիշողության ստանդարտ չիպերը:

SD  Card Association-ը բացառել է Huawei-ին իր գործընկերների ցանկից՝ Միացյալ Նահանգներում կիրառված պատժամիջոցների պատճառով, հայտնում է Gizchina-ն:

Այս որոշումը հաստատող պաշտոնական փաստաթղթեր դեռևս չկան: Այս օրերին չինական ընկերության անվանումը հանվել է կազմակերպության կայքից:

Ստացվում է, որ չինական ընկերությունն այլևս չի կարողանա օգտագործել  SD քարտերն իր սարքերում։ Սա տհաճ անակնկալ է Huawei սմարթֆոնների սիրահարների համար, քանի որ  SD քարտերն ընդունված ձևաչափ է գրեթե բոլոր սմարթֆոնների համար, և հենց դրանք են ապահովում սմարթֆոնի լրացուցիչ հիշողությունը:

Սակայն մեկ տարի առաջ Huawei ն ներկայացրեց իր Nano Memory  հիշողության քարտը: Ինչպես իր սեփական OS-ի և հավելվածների օնլայն խանութի դեպքում, այնպես էլ այս դեպքում չինական ընկերությունը պատրաստ է ԱՄՆ-ի սահմափակումներին: Ստացվում է, որ այդ սահմանափակումները նախապես հայտնի էին ընկերությանը, և նրանք պատրաստվում են մեկ տարուց ավելի:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Huawei-ի նկատմամբ՝ մեղադրելով ընկերությանն իրենց ազգային անվտանգությանը սպառնալու համար: Դրանից հետո Google, Microsoft և  Qualcomm  խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները ստիպված էին դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ:

ԱՄՆ-ի՝ չինական ընկերության հետ համագործակցության արգելքը պաշտոնապես կգործի  2019 թվականի օգոստոսի 19-ից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս