Բաժիններ՝

Գատուզոն կարող է գլխավորել «Ֆիորենտինան» կամ «Սամպդորիան»

Ջենարո Գատուզոն, ով շուտով կլքի «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը, կշարունակի աշխատել Իտալիայի առաջնությունում:

Football Italia-ի հաղորդմամբ՝  կա հավանականություն, որ 41-ամյա մասնագետը կգլխավորի «Սամպդորիան», իսկ վերջինիս գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն իր հերթին՝ աշխատանքի կանցնի «Միլանում»:

Բացի այդ, Գատուզոն տարբերակ ունի նաև «Ֆիորենտինայի» հետ: Հատկանշական է, որ այս դեպքում նա կրկին կփոխարինի Վինչենցո Մոնտելային, ով դեռ 2017թ. նոյեմբերին մարզում էր «Միլանը»:

Գատուզոյի հետ «Ֆիորենտինա» կարող է տեղափոխվել նաև «Միլանի» նախկին մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին:

Նշենք, որ «Միլանը», բացի Մարկո Ջամպաոլոյից, դիտարկում է նաև Լեոնարդու Ժարդիմի («Մոնակո») և Սիմեոնե Ինձագիի («Լացիո») թեկնածությունները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս