«Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց…». Վլադիմիր Կարապետյանը՝ Ռուբեն Մելիքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածիս համար։
Դատեք ինքներդ․ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույում նկատել էի, որ հանձնաժողովը օժանադակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին․․․ նման դեպքերում։
Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր վեթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում․․․ նամակի մեկ այլ հատված։
Կարելի է միայն պատկերացնել, թե նախկին ռեժիմի թալանչիկան բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»:
Ամեն ինչ սպասելի է այսօրվա ‘’ընդդիմադիրներից’’, բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր…
Gepostet von Vladimir Karapetian am Montag, 27. Mai 2019