Բաժիններ՝

Բժիշկները տղամարդու աղիներում յոթ գդալ, դանակ և ատամի երկու խոզանակ են հայտնաբերել

Հնդկաստանի Մանդիի օկրուգի բժիշկները հիվանդի աղիներից խոհանոցային պարագաների մի ամբողջ հավաքանի են հանել: Այդ մասին հայտնել է բրիտանական The Sun հրատարակությունը: Անհայտ մնալ ցանկացած տղամարդը գանգատվել է որովայնի սաստիկ ցավերից եւ տեղափոխվել է Լալ Բահադուր Շաստրիի անվան պետական բժշկական քոլեջ:

Բժիշկները ռենտգեն են արել եւ նրա աղիներում հայտնաբերել բազմաթիվ օտարածին մարմիններ: Հիվանդին անհապաղ վիրահատության են ուղարկել: Վիրահատության ընթացքում մասնագետները հեռացրել են յոթ փոքր պողպատե գդալ, երկու ատամի խոզանակ, երկու փոքր պտուտակիչ, փոքր դանակ եւ ձող: Նրանք ապշել էին, որ հիվանդը ողջ է մնացել դանակը կուլ տալուց տետո:

Բժիշկները նաեւ ենթադրություն են արել, որ տղամարդը տառապում է Պիկի հիվանդությունից՝ սնվելու կարգի խանգարումից, որի դեպքում մարդն ուտում է բաներ, որոնք նախատեսված չեն սննդի մեջ օգտագործման համար: Այս պահին հիվանդն օրհասական վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Բժիշկները հույս ունեն, որ նա շուտով կսկսի ապաքինվել: Մայիսին ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում բժիշկները տեղացի բնակչի մարսողության օրգաններից հարյուրավոր մեխեր են հանել: Հիվանդը գտնվում է կայուն վիճակում, նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Բժիշկների խոսքով՝ այդ մետաղական մեխերը չեն ծակել նրա օրգանները, այլապես դա մահվան կհանգեցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս