Բաժիններ՝

Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս

Մայիսի 23-ից 26-ը Եվրամիությունում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի է, քան 2014 թվականին: Այդ մասին Եվրախորհրդարանի Բրյուսելի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է ԵԽ-ի ներկայացուցիչը՝ հայտնելով ընտրությունների նախնական արդյունքները: «28 երկրում, ներառյալ Մեծ Բրիտանիան, մասնակցությունը կազմել է 50, 5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի է, քան 2014 թվականին»,- ասել է նա:

Բոլոր կուսակցությունների ղեկավարները եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուները, մեկնաբանելով ընտրությունների արդյունքները, նախեւառաջ շնորհակալություն էին հայտնում եվրոպացիներին ակտիվության համար:

«Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մենք նման արդյունք չենք տեսել տասնամյակների ընթացքում»,- ասել է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգրետե Վեսթագերը, որը Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է «Հանուն Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների միավորում»-ից: Եվրախորհրդարանի ուղղակի ընտրություններն սկիզբ են առել 1979 թվականին:

Առաջին ընտրություններին մասնակցությունը կազմել է 61,99 տոկոս, սակայն հետագայում այն անշեղորեն նվազել է, ինչը ի հայտ է բերել եվրոպացիների հետաքրքրության անկումը եվրոպական նախագծի նկատմամբ: 1999 թվականի ընտրություններին մասնակցությունը ցած է ընկել հոգեբանորեն կարեւոր 50 տոկոսի նշագծից եւ կազմել 49,51 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս