ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/976184.jpg)
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Չեֆերինն ասել է, որ Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: «Եթե ՈՒԵՖԱ-ն տեղի տար այս իրավիճակում, ապա ոչինչ ապագայում չենք կարող կազմակերպել»,-ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը: