Բաժիններ՝

«Մարզիչ Մանչեսթերից». Ալեգրին՝ իրեն փոխարինողի մասին

«Յուվենթուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին ակնարկել է, թե ով է թուրինցիների ապագա մարզիչը:

Երբ երկրպագուն հարցրել է, թե ով է նրան փոխարինելու, Ալեգրին պատասխանել է՝ «Մանչեսթերից մարզիչն արդեն մոտ է»: Այս մասին հաղորդում է Sport Legnano-ն, որի թղթակիցը, իբրև թե, զրույցի ականատեսն է եղել:

«Յուվենթուսի» հաջորդ գլխավոր մարզչի առաջնային թեկնածուն է համարվում ներկայումս «Մանչեսթեր Սիթիում» աշխատող Պեպ Գվարդիոլան: Նշվում է նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի անունը:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրին կհեռանա «Յուվենթուսից» մրցաշրջանի ավարտից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031