Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/107255.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ եւ ծանոթացել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարն ընդգծել է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարններին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: