«Լուսէ» կենտրոնի սաների համար «Աղետիկ» ուսուցողական բեմադրություն է կազմակերպվել
ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 24-ին «Նարեկացի» արվեստի միություն էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը դիտելու:
Աղետների ռիսկերը ճանաչելու և ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները:
«911» մանկական թատերախմբի փոքրիկ հերոս Խաչիկ Հովակիմյանը, ով բեմադրության ժամանակ ներկայացավ հրշեջ-փրկարարի կերպարով նշեց, որ մասանգիտության հարցում կողմնորոշվել է և ցանկանւմ է դառնալ հրշեջ-փրկարար:
Միջոցառման երկրորդ հատվածում հյուրերը ծանոթացան «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների նկարչական աշխատանքներին:
ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը նշեց, որ «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական ներայացումը բեմադրվել է ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծությունների շարքի հիման վրա: Նրա խոսքով ` առաջիկայում նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև նախադպրոցական այլ հաստատություններում, որը կնպաստի իրազեկվածության բարձրացմանը:
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԻ նախարարության կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաներին հանձնվեցին նվերներ: