Պաշտպանության նախարարության հայտարարությունը վարչապետի որդու՝ զորամասից տեղափոխման մասին
Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:
Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։
Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Միևնույն ժամանակ՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքում տեղեկություններ էին հայտնվել, որ վարչապետի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։ Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։
Հովհաննիսյանը հավելել էր, որ Սովետաշենում մշտական ծառայության զորամաս չկա: